Անջելինա Ջոլին կրկին հանդիպման է գնացել The Weeknd-ի հետ

16:12   28 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Անջելինա Ջոլիին կրկին նկատել են կանադացի ռեփեր The Weeknd-ի ընկերակցությամբ։ Պապարացիները զույգին լուսանկարել են Սանտա Մոնիկայում գտնվող «Giorgio Baldi» ռեստորանում։

Ընդ որում, նրանք փորձել են հանդիպումը թաքցնել օտար մարդկանցից։ Թեեւ նրանք ռեստորան առանձին են գնացել, այն լքել են միասին։ Զույգը նստել է մեքենա ու հեռացել։

Սա դերասանուհու եւ երգչի առաջին հանդիպումը չէ։ Նրանց հունսին արդեն իսկ նկատել էին իտալական նույն ռեստորանում ընթրելիս։

Անջելինա Ջոլին դեռ չի ավարտել Բրեդ Փիթից ամուսնալուծության գործընթացը։ Աղմկոտ ամուսնալուծությունը, դատական նիստերը, երեխաների նկատմամբ խնամակալության կիսումը հաճախ են լրատվամիջոցների վերնագրերի առիթ դառնում։ Միեւնույն ժամանակ, դերասանուհու երկրպագուներն արդեն քննարկում են նրա նոր սիրավեպի մասին լուրերը։

Լուսանկարները՝ Richard Shotwell/Invision/AP, Backgrid

 



© NEWS.am STYLE