Իլոն Մասկից բաժանվելուց հետո. Գրայմսը «քամինգ աո՞ւթ» է արել

18:12   28 սեպտեմբերի, 2021

Կանադացի երգչուհի Գրայմսը (Քլեր Էլիս Բուշե), որը երեք տարի հարաբերություններ է ունեցել  «Tesla»-ի եւ «SpaseX»-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ, միլիարդատիրոջից բաժանվելուց հետո հայտարարել է, որ ծրագրեր ունի, ոոնք «դուրս են այս աշխարհի շրջանակներից», հայտնում է Page Six-y:

«Ես գաղութացնելու եմ Եվրոպան՝ Յուպիտերի արբանյակներից մեկը, Իլոնից առանձին։ Դա իմ լեսբիական համայնքի համար է»,- նշել է նա։

Զույգը վերջերս է հայտարարել ամուսնալուծության մասին։ Մասկի խոսքով՝ ինքն ու Գրայմսը հիանալի հարաբերություններ ունեն եւ շարունակում են մեծացնել մեկամյա որդուն։

Գրայմսն  ու Իլոն Մասկը ծանոթացել են 2018թ․-ին, իսկ 2020թ․-ին ծնվել է նրանց որդին։ Տղային տվել են X AE A-XII անունը։

Լուսանկարը՝ Angela Weiss/AFP via Getty Images

 



© NEWS.am STYLE