«Գահերի խաղը» սերիալի դերասանուհին պատմել է սերիալի նկարահանումների ընթացքում կոնֆլիկտների մասին

19:11   28 սեպտեմբերի, 2021

Կուլտային դարձած «Գահերի խաղը» սերիալը նկարահանվել է ինը տարի։ Դերասանուհի Լինա Հիդին, որը կատարել է Սերսեա Լանստերի դերը, պատմել է, որ այդ տարիների ընթացքում նախագծի դերասանները միմյանց համար գրեթե հարազատներ են դարձել։ Սակայն առանց կոնֆլիկտների հնարավոր չէ եղել, հայտնում է Dni.ru-ն։

«Մենք այդ ժամանակներում մեծ, դիսֆունկցիոնալ ընտանիք էինք հիշեցնում»,- պատմել է դերասանուհին։

Հիդիի խոսքով՝ ստեղծագործական գործունեության ընթացքում հնարավոր չէ կոնֆլիկտներ ու վեճեր չունենալ։ Սերտ շփման երկար տարիները հանգեցրել են վիրավորվածության եւ նյարդային վիճակի։ Սակայն հիմա արդեն նկարահանող խումբն այդ տարաձայնությունները հումորով է հիշում ։

Դերասանուհին պատմել էկոնֆլիկտի մասին, որն առաջ է եղել իր եւ նախագծի շոուրաններներ Դեւիդ Բենիոֆի եւ Դեն Ուայթի հետ։ Նրան դուր չի եկել նաեւ ժապավենի եզրափակիչը, հատկապես այն, թե ինչպես է վրա հասել իր հերոսուհու մահը։ Նա ցանկանում էր, որ Սերսեան մահվանից առաջ ինչ-որ յուրօրինակ քայլ աներ։ Սակայն սերիալի հեղինակները նման էպիզոդ չեն ստեղծել։ Լինայի կարծիքով՝ սցենարիստները կարող էին իր հերոսուհու համար շատ ավելի հետաքրքիր վերջաբան մտածել։

Լուսանկարները՝ HBO, Evan Agostini/Invision/AP

 



© NEWS.am STYLE