Ուիլ Սմիթը երազում է հայտնի կանանցից կազմված հարեմ ստեղծել

22:06   28 սեպտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը պատմել է հարեմ ստեղծելու ցանկության մասին, որը կազմված կլինի հայտնի մարդկանցից։ Նա այդ մասին պատմել է «GQ» ամսագրի նոր թողարկման հարցազրույցում։

«Չգիտեմ՝ որտեղից է առաջացել այդ միտքը, գուցե այն ինձ հետ է դեռ դեռահաս տարիքից, սակայն ինձ հիանալի էր թվում 20 կնոջ հետ ճամփորդելու գաղափարը, որոնց ես կսիրեի ու որոնց մասին հոգ կտանեի»,- հայտարարել է 55-ամյա դերասանը։

Նրա երեւակայան հարեմում ներառված կլինեին օսկարակիր դերասանուհի Հոլի Բերին եւ ամերիկացի բալետի պարուհի Միսթի Քոուփլենդը։ Դերասանը հավելել է, որ նույնիսկ պատրաստ է եղել նրանց դա առաջարկել, սակայն ավելի ուշ գիտակցել է, որ դա իր համար գլխավոր ցանկություն չէ։

Սմիթը, որը երեք երեխայի հայր է, նաեւ պատմել է, թե երեւակայական հարեմը քննարկել է իր քոուչի հետ՝ որպես հոգեբանական վարժություն։ Նրա խոսքով՝ դրա քննարկումն իրեն օգնել է ազատվել հուզական բեռից։

Լուսանկարը՝ WireImage

 



© NEWS.am STYLE