Սլացիկ ոտքեր, կաշվե հանդերձանք․ «Միսս Տիեզերք Արմենիա» Դայանա Դավթյանը՝ աշնանային կերպարում

22:41   28 սեպտեմբերի, 2021

Մոդել, «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում գեղեցկուհին կրում է կաշվե հանդերձանք․ ուլտրակարճ կիսաշրջազգեստ, բաճկոն, սպորտային կոշիկներ։ Դայանայի մազերը հավաքված  են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Դու այն ես, ինչ անում ես, այլ ոչ թե այն, ինր ասում ես, թե կանես», - հրապարակմանը կից գրել է Դայանան։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Մոդելը ջինսե շորտ էր կրում եւ սեւ տոպ, որոնք ընդգծում էին գեղեցիկ կազմվածքը։ Դայանան արձակել էր մազերն ու ոճային պայուսակ ընտրել։ Մեկնաբանությունների հատվածում Դայանան երգից հատված էր մեջբերել, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել։



© NEWS.am STYLE