Մահացել է հայտնի երաժիշտ Նիկոլայ Արությունովը

20:13   28 սեպտեմբերի, 2021

Մահացել է խորհրդային եւ ռուս երգիչ Նիկոլայ Արությունովը։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով երաժշտի որդու ներկայացուցիչ Սերգեյին։

«Այո, դա այդպես է Նիկոլայ Արությունովը մահացել է։ Հրաժեշտն արդեն կայացել է», - ասել են պարբերականին։ Հայտնի բլյուզմենը 63 տարեկան էր։

Նիկոլայ Արությունովը ծնվել է Մոսկվայում 1958թ. ապրիլի 11-ին։ 1979 թվականին նա հիմնադրել է «Բլյուզի լիգա» խումբը, որը նվագել է բլյուզի եւ ռոքի ոճով։ Կոլեկտիվի առանձնահատկությունը երկլեզու ձեւաչափն էր։ Երգացանկի մի մասը բաղկացած էր անգլերեն հիթերից, մյուսը՝ ռուսերեն երգերից: 1999 թվականին «Բլյուզի լիգան» դադարեցրեց իր համերգային գործունեությունը։



© NEWS.am STYLE