Ինչպիսի՞ առարկաներ չի կարելի վերցնել գետնից

22:12   30 սեպտեմբերի, 2021

Մետաղադրամ

Այն էներգետիկ թալիսման է, որն արտաքին բացասական էներգետիկա է ներծծում: Հաճախ այն փողոց են նետում՝ դրական ազդեցությունը կորցնելու պատճառով:

Մատանի

Փողոցում հայտնված ցանկացած զարդ դժբախտության խորհրդանիշ է, բայց առանձնահատուկ նշանակություն ունի մատանին: Ավելի ուժեղ բան չկա, քան թանկարժեք մետաղի հետ տիրոջ էներգետիկ կապն է: Ոմանք խորհուրդ չեն տալիս փորձել մտերիմների զարդերը՝ չխոսելով արդեն նրանց մասին, որոնք փողոցում եք գտել:

Փափուկ խաղալիք

Հատկապես վտանգավոր են ձեռագործ տիկնիկները: Դրանց միջոցով կարելի է ազդել մարդու էներգետիկայի վրա:

Ծակող առարկաներ

Հիմնականում բացասական էներգետիկա ունեն քորոցներն ու ասեղները, որոնք կգտնեք փողոցում կամ ձեր տան շեմին: Այս առարկաները նաեւ իրենց տերերին պաշտպանող հատկություն ունեն: Բայց դա չի վերաբերում փողոցում գտածներին:

Խաչեր

Խաչը, որը պետք է իր տիրոջը պաշտպանի ու պահպանի դժբախտությունից ու անհաջողությունից, կորստի դեպքում հզոր էներգետիկ զենք է դառնում: Նման առարկան կարող է փոխել ձեր ճակատագիրը՝ այն նմանեցնելով մեկ այլ մարդու բախտին:

Աղբյուրը՝ dailyhoro.ru



© NEWS.am STYLE