Lacoste – ը փոխում է տիրոջը

14:12   8 նոյեմբերի, 2012

«Կոկորդիլոսային» Lacoste բրենդը գնել էր շվեյցարական MausFreres խումբը։ Այս մասին հայտնել էր Local հրատարակությունը։

Lacoste տնօրենների խորհդում ֆիրմայի հիմնադիրի ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սոֆի Լակոստ Դուրնելը, ով ընկերության 22% բաժնեթղթերի սեփականատեր էր, դրանք վաճառել է MausFreres-ին։ «Տխրությամբ եմ հրաժեշտ տալիս այն ընկերության բաժնեթղթերին, որը ստեղծել է իմ պապը», - ասել է Սոֆի Դուրնելը Local-ին տված հարցազրույցում։ Հավանաբար գործարքից ստացված մոտ 280-350 մլն եվրո գումարը կմխիթարի Lacoste-ի ժառանգորդուհուն։

Հիշեցնենք, որ մինչեւ Սոֆին իր բաժնետոմսերը վաճառել էր նաեւ նրա հայրը՝ Միշել Լակոստը, ում պատկանում էին դրանց 30,3%-ը։

Մինչեւ գործարքի ավարտը MausFrere-ին էր պատկանում ընկերության բաժնետոմսերի 35, իսկ այժմ՝ 93,3%-ը։



© NEWS.am STYLE