«Կսկսեմ ժպտալ սրճելուց հետո». Իվետա Մուկուչյանը՝ հրապուրիչ կերպարում

17:22   29 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Իվետան արձակել է մազերն ու նախընտրել է վառ դիմահարդարում։ «Լավ օր բոլորիդ: Ես կսկսեմ ժպտալ սրճելուց հետո»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կարմիր հագուստով էր։ Նա կարճ մազերով էր, վառ դիամահարդարմամբ։ Իվետա Մուկուչյանն արեւային ակնոց էր ընտրել, ոճային ականջող։ «Շուտով»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին ուղղել․ «Անհավանական գեղեցկություն ու ոճ»։



© NEWS.am STYLE