Սոֆի Թերներն ու Ջո Ջոնասը 15 միլիոն դոլարով վաճառել են իրենց բնակարանը (վիդեո)

10:55   29 սեպտեմբերի, 2021

Երգիչ Ջո Ջոնասն ու «Գահերի խաղը» սերիալի աստղ Սոֆի Թերները մոտ 15 միլիոն դոլարով վաճառել են Լոս Անջելեսում գտնվող իրենց բնակարանը։ Աստղերն այն վաճառքի են հանել հունիսին, սակայն մինչ այժմ հարմար գնորդ չէին գտել։

Տունը 10 ննջասենյակ ունի եւ 11 լոգասենյակ, ինչպես նաեւ սպա սրահ, մարզասրահ, ժամանակակից կինոթատրոն եւ անվտանգության համակարգ։ Լողավազանը բաժանում է գլխավոր տունն ու հյուրատունը, որում երկու ննջասենյակ կա եւ ժամանակակից բոլոր հարմարությունները։ Տարածքում առկա են նաեւ չորս մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, տարածք գոլֆի համար, գինու մառան։

Նրանց հարեւանությամբ ապրում են Ջոնասի եղբայրը՝ Նիքն ու նրա կինը՝ Պրիյանկա Չոպրան։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE