«Հանդուրժողական եղեք». Քիմ Քարդաշյանը ներողություն է խնդրել մորից եւ երեխաներից

15:14   29 սեպտեմբերի, 2021

Օրերս ԱՄՆ-ում նշել են Դուստրերի ազգային օրը։ Տոնի առիթով շատ հայտնիներ հուզիչ լուսանկարներ են հրապարակել իրենց մայրերի ու դուստրերի հետ։ Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը յուրօրինակ հրապարակում է արել։ Բազմազավակ մայրը խոստովանել է, որ զղջում է ժամանակին արած բազմաթիվ քայլերի համար։ Դրանցից մեկի համար նա նույնիսկ հրապարակային ներողություն է խնդրել մորից՝ Քրիս Ջեններից եւ երեխաներին կոչ է արել չդատել իրեն, երբ մեծանան։

Քիմն իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնցում օվերսայզ ջինսե է կրում եւ շապիկ։ Սակայն ինքնավստահ արտաքին տեսքը տարբերվում է այդ տարիների Քիմից։ Քիմը նշել է, որ ինքը կարող էր կուրորեն հետեւել ավագ քրոջն ու հիմարություններ անել։

View this post on Instagram

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian)

«Տեսա, որ օրերս դուստրերի ազգային օրն էր, այդ պատճառով այս հրապարակումն ուղղված է մայրիկիս ու դուստրերիս, երբ նրանք դեռահաս դառնան։ Նորթ եւ Չի, խնդրում եմ, հանդուրժողական եղեք իմ նկատմամբ, երբ այն տարիքում լինեք, որում ես եմ այս լուսանկարներում։ Մայրիկ, ես զղջում եմ։ Ես հիշում եմ, թե ինչպես են ինձ «նստացրել» այն բանի համար, որ Քորթնին գողացել էր քո մեքենան՝ պարզապես այն մի փոքր վարելու համար, ու թեեւ ես չէի զգում, միեւնույն է, խնդիրներ ունեի։ Այնպես որ մենք անելու ոչինչ չունեինք, բացառապես ավտոտնակում ֆոտոշարք անելուց։ Ես պարզապես լսում էի այն, ինչ ասում էին իմ ավագ քույրն ու ընկերները։ Նրանք վատ ազդեցություն էին ունենում, ես ես իդեալական էի եւ շատ եմ ցավում դրա համար»,- գրել է Քիմը։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հարաբերությունների ընթացքում չորս երեխա են ունեցել՝ ութամյա Նորթը, հւնգամա Սեյնթը, երեքամյա Չիկագոն եւ երկուամյա Փսալմը։



© NEWS.am STYLE