«Բարի ճանապարհ Վերեւ». ընկերները՝ Հայկոյի մասին

13:21   29 սեպտեմբերի, 2021

Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Երաժիշտն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված, եւ բժիշկները պայքարում էին տաղանդավոր արտիստի կյանքի համար։

Սիրված երաժիշտի ընկերները սոցիալական ցացներում հրապարակումներ են արել նրա մասին։

«Նույնիսկ չէինք թույլ տալիս մեզ մտածել, որ կարող է էսպես լինել... Հոգիդ լույսերի մեջ մնա, Հայկո ջան...»,- գրել է երգչուհի Զարուհի Բաբայանը։

View this post on Instagram

A post shared by Zaruhi Babayan (@zaruhibabayanofficial)

«Հայկոս, բարի ճանապարհ Վերեւ»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։

View this post on Instagram

A post shared by Avet Barseghyan (@avetbarseghyan)

«Մաքառեց, պայքարեց, մաքրվեց ու համբարձվեց:Մի կերպ ինձ հավաքեցի, որ գրեմ...

Հավերժ պայքարեց անորակ երաժշտության դեմ՝ ստեղծելով ՄԵՂԵԴԻ, որակ, հուզելով, անկեղծանալով իր երգով,հոգին մեզ բացելով.... Մաքրամաքուր գնաց... իր խղճի ու տեսակի առաջ ՄԱՔՈւՐ...
ՈՐԱԿՈՎ ՄՆԱՑ, ԸՆԿԵՐ ու անդավաճան հայ մնաց ու անմահացավ իր ՀՆՉՅՈւՆՈՎ...
Մենք՝ աղքատացանք...

Իսկ ինքը ուղղակի գնաց ՎԵՐև.... սիրո ճամփով դեպի ՎԵՐև .... Հայկո ջան, ընկեր ջան, ախպեր ջան.... ինչի՞ էիր էդքան շտապում.... Խաղաղ մնա, Հայկո ջան... Կարոտներով թողեցիր...»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։

View this post on Instagram

A post shared by Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս... Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։

View this post on Instagram

A post shared by ɢʀɪɢᴏʀ ᴅᴀɴɪᴇʟʏᴀɴ (@grigdan)

«Հայկ ջան։ Լուսավոր, բարի ու տաղանդաշատ մարդ։ Պակասդ չի լրացվի։ Հավերժ լույսերի մեջ մնաս»,- գրել է Արամ MP3-ը։

View this post on Instagram

A post shared by Aram Mp3 (@aram_mp3)

«Բոլորս հույս ունեինք, որ նա կհաղթահարի, բայց, ցավոք սրտի, նա մահացել է։ Անհավանական տաղանդավոր մաեստրո Հայկո։ Շնորհակալություն ամենի համար։ Շնորհակալություն երաժշտության ու աջակցության համար։ Սա մեծ կորուստ է բոլորիս համար։ Անկեղծ ցավակցություններս հարազատներին ու մտերիմներին»,- գրել է ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը։  

View this post on Instagram

A post shared by ARTSVIK (@artsvikofficial)

«Հայկո ջան.....Ախպեր ջան.... Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....»,- գրել է Արա Մարտիրոսյանը։

View this post on Instagram

A post shared by Ara Martirosyan (@aramartirosyan)

«Հայկո ջան: Հավատս չի գալիս… Հազար ափսոս։ Իր Երաժշտական ոճին միշտ անդավաճան երգիչ, հրաշալի կոմպոզիտոր և լավ մարդ։ Հոգիդ լույսի մեջ թող լինի, Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Աստղիկ Սաֆարյանը։

View this post on Instagram

A post shared by ASTGHIK SAFARYAN OFFICIAL (@astghiksafaryan_)

«Հավատում էինք, որ հրաշք կլինի, բայց… Մեր լավ ընկեր, տաղանդավոր մարդ… Լույսերի մեջ մնաս, մեր Հայկո…»,- գրել է Նունե Եսայանը։  

View this post on Instagram

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial)



© NEWS.am STYLE