«Խոսքեր չկան». «Երկրաշարժ» ֆիլմի համապրոդյուսերը՝ Հայկոյի մահվան մասին

16:11   29 սեպտեմբերի, 2021

Ռուս պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը հրապարակում է արել ի հիշատակ տաղանդավոր երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի (Հայկ Հակոբյան)։ Երաժիշտը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի հեղինակն է, որի համապրոդյուսերը կինեմատոգրաֆիստն էր եւ որի ռեժիսորը Ղեւոնդի եղբայրն է՝ Սարիկ Անդրեասյանը։

«Հարազատս․․․ խոսքեր չկան․․․ հավերժ հիշատակ։ Շնորհակալություն երաժշտության, քո ժպիտի եւ ամենագեղեցիկ ռոմանսների համար»,- գրել է Ղեւոնդը։

 



© NEWS.am STYLE