«Երբ նա քեզ ֆիքսում է իր աչքերով եւ դու դառնում ես կատարյալ»․ Նաիրա Մովսիսյանի երեւանյան street style-ը

22:47   29 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով առօրյա կերպարը։ Դերասանուհին կրում է բաց երանգի զգեստ, բարձրակրունկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար։ Հրապարակմանը կից Նաիրան գրել է․ «Երբ նա քեզ ֆիքսում է իր աչքերով եւ դու դառնում ես կատարյալ»։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրում դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր սեւ գույնի, ատլասե զգեստ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Սիրում եմ կյանքս»։



© NEWS.am STYLE