Դեմքի մաշկի աշնանային խնամք

18:17   2 հոկտեմբերի, 2021

Աշնանը մեր մաշկը հատուկ խնամքի կարիք ունի: Տարվա այս եղանակին պետք է նուրբ մաքրում կատարել, քանի որ մաշկը վնասված է ոչ միայն ամռան արեւից, այլեւ եղանակի փոփոխությունից: NEWS.am STYLE-ը ներկայացնում է խորհուրդներ, որոնք կօգնեն կանանց եւ աղջիկներին։

1. Ցանկալի չէ սպիրտ պարունակող լոսյոններ գործածել (նույնիսկ եթե մաշկը յուղոտ է):

2. Ցանկալի է հիշել պիլինգի մասին, քանի որ այն հիանալի կերպով թարմացնում է մաշկը: Եթե մասնագետին դիմելու համար բավականաչափ գումար չունեք, խորհուրդ է տրվում շաբաթը 1 կամ 2 անգամ դեմքի սքրաբ գործածել: Այն օգնում է հեռացնել մեռած բջիջները եւ մաքրել ծակոտիները:

3. Մաշկը պաշտպանելու համար աշնանը հարկավոր է գործածել կրեմներ, որոնց տուփի վրա «վերականգնող» կամ «պաշտպանող» նշում կա: Աշնանային կոսմետիկայի բաղադրության մեջ պետք է ավելի շատ յուղային բաղադրիչներ լինեն, քան ամառայինում:

Հետեւեք ձեր մաշկին: Չէ՞ որ ավելի դյուրին է խուսափել մաշկի խնդիրներից, քան հետո երկար (երբեմն էլ՝ անհույս) պայքարել դրանց դեմ:



© NEWS.am STYLE