Եղունգների աշնանային խնամք

19:13   3 հոկտեմբերի, 2021

Ցուրտ եղանակի մոտենալուն զուգահեռ հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել ոչ միայն մարմնի, դեմքի, վարսերի, այլեւ եղունգների խնամքին: NEWS.am STYLE-ն առանձնացրել է խորհուրդներ իր ընթերցողների համար․

Եվ այսպես՝ աշնանը հարկավոր է.

1. Եղունգներն ամրացնել կիտրոնի հյութի եւ աղի օգնությամբ (ծովային աղ կամ սեղանի): Կիտրոնի հյութն ու աղը խառնել, ստացված զանգվածը քսել եղունգներին, 20 րոպե անց լվանալ:

2. Եթերային յուղերի օգնությամբ եղունգները դարձնել ամուր, փայլուն եւ հարթ: Դրա համար անհրաժեշտ է միայն եթերայուղը քսել եղունգներին: Այդ ոչ միայն կօգնի խուսափել եղունգների շերտավորումից, այլեւ կարագացնի դրանց աճը:

3. Երբեք չմոռանալ ձեռքերի եւ եղունգների կրեմի մասին: Հնարավորության դեպքում կրեմը քսելուց հետո հարկավոր է 20 րոպե ձեռնոց հագնել:

4. Աշնան ցուրտ եղանակին տանից դուրս գալիս հարկավոր է տաք ձեռնոց հագնել:

5. Անպայման վիտամիններ ընդունել:



© NEWS.am STYLE