«Գեղեցկուհի». Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

16:43   30 սեպտեմբերի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Ռոզան արձակել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ թեւնոցներ։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր են գրել երգչուհուն․ «Գեղեցկուհի»։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Ռոզան արձակել էր ուղիղ հարդարված մազերն, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընգդծել էր նրա գեղեցկությունը։ Մեկնաբանություններում երգչուհին շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով ստացած շնորհավորանքների համար, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Տիկնիկ», «գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE