«Տիկնիկ». Աննա Դովլաթյանը հիացրել է դստեր լուսանկարով

13:14   30 սեպտեմբերի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու հիացրել է հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննայի ու դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը՝ Կարինան, պատկերված է մեքենայում։ Փոքրիկի ձեռքին խաղալիք է։ «Ի արջուկ»,- հրապարակումը մակագրել է Աննան, իսկ հետեւորդները շտապել են փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Տիկնիկ», «անուշիկ աղջիկ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Աննան արձակել էր մազերն ու նախընտրել էր արտահայտիչ շպար։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն աղջիկը»։



© NEWS.am STYLE