Բրիթնի Սփիրսին ազատել են հոր խնամակալությունից

11:12   30 սեպտեմբերի, 2021

Լոս Անջելեսի դատարանը Բրիթնի Սփիրսի հորն ազատել է երգչուհու նկատմամբ խնամակալությունից։ BBC News-ի հաղորդմամբ՝ դատավորն ընդգծել է, որ ի շահ խնամակալության տակ գտնվողի այդ որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում։

Բրիթնիի փաստաբան Մեթյու Ռոզենգարթը երգչուհու հորը մեղադրել է նրանում, որ վերջինս ձայնագրող սարքել է տեղադրել երգչուհու ննջասենյակում։

Սակայն ամերիկացի փոփ երգչուհին ամբողջությամբ չի ազտվել վերահսկողությունից։ Սփիրսի փոխարեն նրա խնամակալ է նշանակվել երգչուհու իրավաբան Ջոն Զեյբելը, նրա թեկնածությունն առաջարկե էին Բրիթնիի փաստաբանները։ Նա կվերահսկի երգչուհու ունեցվածքը, որը գնահատվում է 59 միլիոն դոլար։ Ջեյմի Սփիրսը նախկինում նշել է, որ Զեյբելը որակավորված չէ դրա համար։ Դատարանում Ջեյմիի փաստաբան Վիվիան Թորինը Զեյբելին լիովին օտար մարդ է անվանել։



© NEWS.am STYLE