Ռիդլի Սքոթը «Գլադիատորի» շարունակությունն է նկարահանում

12:43   30 սեպտեմբերի, 2021

Ռեժիսոր Ռիդլի Սքոթն իր ստեղծագործական ծրագրերի մասին պատմել է «Empire» պարբերականին։

«Վերջին մենամարտը» եւ «Գուչիի տուն» ժապավանների՝ կինովարձույթ թողարկվելուց հետո 83-ամյա Սքոթը սկսել է Ֆրանսիայում Նապոլեոնի իշխանության գալու մասին ժապավենի վրա աշխատանքները։ Ժապավենը ստացել է Kitbag աշխատանքային անվանումը։ Այս պահին հայտնի է, որ պատմական ժապավենում կխաղան Հոաքին Ֆենիքսը եւ Ջոդի Քոմերը։

Ռիդլի Սքոթը ծրագրում է նաեւ նկարահանել «Գլադիատորի» շարունակությունը՝ ժապավեն, որը հինգ «Օսկար» է ստացել, այդ թվում գլխավոր՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Ռիդլի Սքոթը հայտարարել է, որ արդեն իսկ գրում է սցենարը։ Ռեժիսորը ներառված է տասնյակ նախագծերում, այդ պատճառով ոչինչ չի կարող ասել նոր «Գլադիատորի» թողարկման օրվա մասին։

Ռիդլի Սքոթի «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերան առանց սկանդալի չի անցել։ Ամերիկացի դերասան Բեն Աֆելքը, որը նկարահանվել է ժապավենում, հրել է երկրպագուին, որը փորձել է լուսանկարվել Ջենիֆեր Լոպեսի հետ։

Լուսանկարը՝ Pascal Le Segretain/Getty Images, Courtesy of Everett Collection



© NEWS.am STYLE