Դեւիդ Բոուի սկավառակը 20 տարի անց առաջին անգամ կթողարկեն

13:48   30 սեպտեմբերի, 2021

Բրիտանացի երաժիշտ Դեւիդ Բոուի Toy («Խաղալիք») սկավառակը, որը պետք է կայանար 2000-ականներին, կթողարկվի ձայնագրումից 20 տարի անց, հայտնում է BBC News-ը։

Ալբոմը պետք է թողարկվեր 2001թ.-ին, սակայն «Virgin Records» ձայնագրման ընկերության հետ կոնֆլիկտի պատճառով արտադրությունը կանգնեցրել են։ Toy-ը պետք է դառնար 1999թ․-ի «Hours» ալբոմի շարունակությունը։ Բացի նոր երգերից՝ այն ներառում է 1964-71թթ․-ի վերաիմաստավորված երգեր։ Կոնֆլիկտից հետո սկավառակը նախապատրաստաման շրջան է դարձել Heathen (2002) ալբոմի ստեղծման ընթացքում։

«Դեւիդը վերադարձել էր եւ վերաիմաստավորել տասնամյակների իր աշխատանքը փորձի եւ թարմ հեռանկարների պրիզմայով՝ զուգահեռ, որը ինձանից չի հեռանում նաեւ հիմա, երբ վերադառնում եմ դրան 20 տարի անց։ Նա ժամանակ առ ժամանակ ասում էր․ «Մարկ, սա մեր ալբոմն է»,- կարծում եմ, որովհետեւ նա գիտեր, որ ես այդքան խորն եմ եղել խրամատներում նրա հետ այդ ճամփորդության ընթացքում։ Ես ուրախ եմ, որ վերջապես կարող եմ ասել, որ այս սկավակառը պատկանում է մեզ բոլորիս»,- նշել է երաժիշտ Մարկ Պլատին՝ սկավառակի պրոդյուսերը։

Դեւիդ Բոուի սկավառակի պաշտոնական թողարկման օրն առայժմ հայտնի չէ։

Լուսանկարը՝ Кevin Cummins/Getty Images

 



© NEWS.am STYLE