20:11 30 սեպտեմբերի, 2021Լատվիայի ժողովրդական արտիստ Լայմա Վայկուլեն, որը «Ձայնը 60+» նախագծում մարզիչներից մեկն է, հաղորդավար Դմիտրի Նագիեւի վարքագիծը մասնակիցների համար ստորացում է համարում։ Այդ մասին նա հայտնել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում հեռարձակվող «Вечерний Ургант» հաղորդման եթերում։
«Առահասարակ դա տխուր պատմություն է։ Գալիս են մարդիկ, Դիման նրանց ստորացնում է, ինչպես կարողանում է․ «Կարո՞ղ եք արդյոք հասնել, կարո՞ղ եք կանգնել, կարո՞ղ եք պառկել»»,- նշել է արտիստը։
Վայկուլեն նշել է, որ հաղորդման նկարահանումներն իրեն ուրախացնում են ամեն օր, քանի որ մասնակիցները կյանքից զարմանալի պատմություններ են ներկայացնում։
Արտիստն ընդգծել է, որ նախագծի մասնակիցների գլխավոր նվաճումն այն է, որ նրանք հասել են իրենց տարիքին եւ ամբողջ կյանքում ապրում են երաժշտությամբ, իսկ երիտասարդ կատարողներին ցույց են տալիս, որ կարելի է երգել ու չվախենալ։