Handmade անկյուն Մարիամ Կարագյոզյանից. զարդեր գունավոր մատիտներից

16:46   16 հոկտեմբերի, 2013

Որքան անհրաժեշտ ու հետաքրքիր իրեր կարող է ստեղծվել մարդկային երեւակայության արդյունքում… Իր մտքերը NEWS.am STYLE-ին ներկայացրել է երիտասարդ դիզայներ Մարիամ Կարագյոզյանը: Այս անգամ նա ցուցադրում է, թե ինչպես կարելի է գունավոր մատիտներից վզնոց կամ ապարանջան պատրաստել:

«Նախ մեզ անհրաժեշտ են լայն գունավոր մատիտներ եւ ձկնորսական թել, իսկ գործիքներից՝ փոքրիկ սղոց եւ շաղափ:

Սղոցի օգնությամբ գունավոր մատիտները բաժանում ենք հավասար մասերի, փոքրիկ անցք անում եւ անցկացնում ձկնորսական թելի վրա: Եվ հիշեք. որքան շատ լինեն մատիտների գույները, այնքան գեղեցիկ, վառ ու ինքնատիպ կստացվի մեր զարդը:

Հաջողություն…»:



© NEWS.am STYLE