Էմինեմը Դեթրոյթում ռեստորան է բացել

10:11   1 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի ռեփեր Էմինեմը (իսկական անունը՝ Մարշալ Մեթերս III) Դեթրոյթի կենտրոնում բացել է Mom's Spaghetti («Մայրիկի սպագետտի») ռեստորանը։ Այս մասին հայտնում է The Detroit News-ը։

Սրճարանի անվանումը հիշեցնում է «Lose Yourself» երգը՝ ռեփ-բատլից առաջ սրտխառնոցի նոպայի մասին։

Պարբերականի տեղեկություններով՝ ռեստորանի բացումից մի քանի ժամ առաջ Էմինեմի երկրպագուների մեծ հերթ է գոյացել։ Երբ հաստատությունը սկսել է աշխատել, պատվերների պատուհանին մոտեցել է ինքը՝ հիփ-հոփ արտիստը։ Նա անձամբ սպասարկել է առաջին այցելուներին։ Նրա հայտնվելը անակնկալ էր երկրպագուների համար, քանի որ նախապես այդ ակցիայի մասին չէին հիշատակում։



© NEWS.am STYLE