Էլեգանտ հագուստ ու կոշիկ, որը կարելի է կրել է ամբողջ օրը. թագուհի Լետիցիան կրկին փայլել է իր ոճով

16:45   1 հոկտեմբերի, 2021

Իսպանիայի թագուհի Լետիցիան տարբերվում է նուրբ մարմնակազմությամբ։ Այդ պատճառով դեպքերի մեծամասնությունում թագուհուն կարելի է նկատել բարձրակրունկներով։

Սակայն երբ թագուհին պետք է երկար ժամանակ անցկացնի ոտքի վրա կանգնած, Manolo Blahnik-ի բարձրակրունկներին փոխարինելու են գալիս  առավել հարմարավետ kitten heel կոշիկները։ Նախօրեին նմանատիպ օրերից մեկի համար թագուհին իսպանական Isabel Abdo ապրանքանիշի կոշիկներ էր ընտրել։ Ի դեպ, նա այդ կոշիկը սկսել է կրել առաջիններից մեկը՝ կոշիկի՝ վաճառքի հանվելուց մեկ շաբաթ անց։ Թագուհին, որը միշտ առանձնանում է իր էլեգանտ կերպարներով, սեւ տաբատ էր կրում ու սպիտակ բլուզ։

Աղբյուրը՝ Elle
Լուսանկարները՝ Getty Images


© NEWS.am STYLE