Սանրվածք, որը երիտասարդացնում է 15 տարով․ Ջենիֆեր Լոպեսը կրկին «չեղարկում» է տարիքը

22:37   1 հոկտեմբերի, 2021

Ջենիֆեր Լոպեսը DSW ապրանքանիշի հետ կոշիկի համատեղ հավաքածու է թողարկել։ Եվ ինչպես սպասվում էր, գովազդային արշավում անձամբ է ներկայացրել հավաքածուն։ Աստղը արդեդ ցուցադրել էր աշնանային հավաքածուի մի մասը, երբ Met Gala-ին ներկայացել էր բարձրակրունկներով։

Թվում է՝ արշավի կերպարը, որն նկարահանվել է խաղային ավտոմատների ֆոնին, կազմված է հենց Լոպեսի զգեստապահարանից։

Ուշադրություն է գրավում աստղի սանրվածքը, որն առանց այն էլ փայլուն տեսք ունեցող երգչուհուն երիտասարդացնում է 15 տարով։ Խոսքը երկու միամիտ պոչերի մասին է, որոնք Ջեյ Լոյի համար չնախատեսված լիֆտինգ էֆեկտ է ապահովել։

Աղբյուրը՝ Elle 



© NEWS.am STYLE