Ոճային զգեստ. Իջինը՝ հմայիչ կերպարում

21:37   1 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Իջինը հավաքել է մազերը, նախապատվություն տվել բարձրակրունկներին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ պայուսակ, նուրբ վզնոց։ «Տեսարան»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իջինը միջին երկարության սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին հավաքել էր մազերը, նախընտրել վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջական էր դարձրել սպիտակ պայուսակը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու դրական խոսքեր գրել նրան։



© NEWS.am STYLE