Երեւանում վերջին հրաժեշտն են տալիս Հայկոյին․ ուղիղ

11:34   1 հոկտեմբերի, 2021

Երեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս երգիչ Հայկոյին։

ՀՀ վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին։ Նա առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված եւ օրեր շարունակ գտնվում էր հիվանդանոցում։

Տաղանդավոր երաժիշտի կորուստը ծանր է հարազատների ու ընկների, ինչպես նաեւ ամբողջ հանրության համար։

Հայկ Հակոբյանը 1996թ.-ին «Մոսկվա 96» երաժշտական փառատոնի ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ 1997թ.-ին դարձել է «Մեծ խնձոր» (Big Apple) նյույոքյան փառատոնի հաղթողը։ 1998թ.-ին Հայաստանում դարձել է «Այո» մրցույթի լավագույն հեղինակ-կատարող։ 2016թ․-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Երգիչը 2007թ.-ին «Anytime you need» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։

 

 



© NEWS.am STYLE