Գիտեի՞ք արդյոք. «Բժիշկ Սթրենջ». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

13:15   1 հոկտեմբերի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է կիսվել հայտնի ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերով։ Այսօր կխոսենք Սքոթ Դերիքսոնի՝ 2016թ.-ի «Բժիշկ Սթրենջ» ժապավենի մասին։

Եվ այսպես…

1. «Բժիշկ Սթրենջ»-ը Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի տասնչորսերորդ ֆիլմն է։

2. Բժիշկ Սթրենջի դերի թեկանծուներն էին Քոլին Ֆարելը, Ջեյք Ջիլենհոլը, Թոմ Հարդին, Իթան Հոուքը, Օսկար Այզեքը, Ջարեդ Լետոն, Մեթյու Մաքքոնահին, Յուեն Մակգրեգորը, Կիանու Ռիվզը, Ջոնի Դեփը եւ Ջոզեֆ Գորդոն-Լեւիթը: Արդյունքում ընտրվել է Բենեդիկտ Քամբերբեչը։

3. Օպերատոր Բեն Դեւիսը խոստովանել է, որ ֆիլմի վրա ուժեղ ազդեցություն է ունեցել Disney ընկերության «ֆանտազիա» փորձարարական լիամետրաժ մուլտֆիլմը (1940թ.):

4. Ավագի դերի համար Ֆիլմի հեղինակները ծրագրում էին հրավիրել Մորգան Ֆրիմենին, Քեն Վատանաբեին կամ Բիլ Նայիին։ Սակայն, ի վերջո, կերպարը մարմնավորել Է դերասանուհի Թիլդա Սուինթոնը:

5. Ավագը կոմիքսներում հանդես է գալիս տարեց ծերունու կերպարով։ Ֆիլմում այդ դերը կատարում է դերասանուհի Թիլդա Սուինթոնը։ Դա ռեժիսոր Սքոթ Դերիքսոնի որոշումն էր: Նա կարծում էր, որ «Ավագը» նախևառաջ տիտղոս է։

6. Սկզբում Քամբերբեչը հրաժարվել է Սթիվեն Սթրենջի ՝ իրեն առաջարկված դերից, քանի որ շատ զբաղված էր այլ նախագծերով։ Դերասանը համաձայնություն է տվել ՝ իմանալով, որ ֆիլմի թողարկման ամսաթիվը 2016 թվականի հուլիսից տեղափոխել են նոյեմբեր։

7. Նկարահանումների ժամանակ Բենեդիկտ Քամբերբեչը կոմիքսների խանութ է մտել ամբողջական կոստյումով եւ գնել Բժիշկ Սթրենջի իսկական կոմիքսը:

8. 2012 թվականի սեպտեմբերի 21-ին ամերիկացի գրող Ջորջ Ռ.Ռ. Մարտինը ՝ «Սառույցի եւ Կրակի երգը» վեպերի շարքի հեղինակը, ցանկություն է հայտնել ֆիլմի համար սցենար գրել: Սակայն ստուդիան հրաժարվել է Մարտինի ծառայություններից, քանի որ վերջինս պահանջում էր կնքել պայմանագիր, որի համաձայն՝ նրա գրած սցենարը չի կարող փոխվել։

9. Ռեժիսոր Սքոթ Դերիքսոնը Բժիշկ Սթրենջի մեծ երկրպագու է: Դերիքսոնն իր գումարները ծախսել է հայեցակարգային տեսահոլովակի վրա, որն էլ փոխանցել է Marvel-ին, որպեսզի իրեն հաստատեն ֆիլմի ռեժիսորի պաշտոնում:

10. Նախքան կախարդ դառնալը՝ Սթիվեն Սթրենջը վերապատրաստվել է Ասիայի վանքերից մեկում: Իսկ Բենեդիկտ Քամբերբեչը համալսարան է ընդունվել դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո: Այդ ընթացքում նա ՝որպես անգլերենի ուսուցիչ, կամավոր հիմունքներով աշխատում էր Հնդկաստանի Դարջիլինգի բուդդայական վանքում:

11. Համաձայն Marvel Studios-ի ավանդույթի՝ ֆիլմը տիտրերից հետո ունի տեսարաններ: Այս ֆիլմում դրանք երկուսն են։

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE