Վերամիավորվե՞լ են․ Քիմ Քարդաշյանին եւ Քանյե Ուեսթին լուսանկարել են հանդիպման ընթացքում

16:19   1 հոկտեմբերի, 2021

Նույնիսկ բաժանումից հետո Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի հարաբերությունները չեն դադարում լրատվամիջոցների առաջին թեման լինել։ Նրանք մեկ բաժանվում են, մեկ հեռուստաաստղը հարսանեկան զգեստով հայտնվում է ռեփերի համերգին, մեկ աստղերը սոցիալական ցանցերում դադարում են հետեւել միմյանց, հետո Ինստագրամում կրկին հետեւում են միմյանց, մեկ թեժացնում են լուրերն իրենց սիրավեպերի մասին։

Այս անգամ պապարացիները Քարդաշյանին եւ Ուեսթին լուսանկարել են Մալիբուի ռեստորաններից մեկում։ Եվ Քիմը հայացքը չէր կտրում նախկին ամուսնուց։ Ընդ որում, վերջինս եւս անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերում։

Ամուսինները ռեստորանից հեռացել են նույն մեքենայով․ Ուեսթը ղեկին է եղել, Քարդաշյանը՝ ուղեւորի նստատեղին։



© NEWS.am STYLE