Ռոուեն Ատկինսոնը կխաղա շոկոլադի մագնատ Վիլի Վոնկայի մասին ֆիլմում

20:11   1 հոկտեմբերի, 2021

Բրիտանացի դերասան Ռոուեն Ատկինսոնը կխաղա «Վոնկա» («Wonka») ֆիլմում, հայտնում է Collider-ը։

Նոր էկրանավորման մեջ Վիլի Վոնկային կմարմնավորի «Դյունա» ֆիլմի աստղ Թիմոթի Շալամեն։ Նախագծին միացել են նաեւ Սալի Հոքինսը, Թոմ Դեւիսը, Սայմոն Ֆարնաբին, Ռիչ Ֆուլչերը, Քոբն Հոլդբրուք-Սմիթը։ Ժապավենի ռեժիսորը կլինի Փոլ Քինգը։

Ռոալդ Դալի վիպակն մի քանի անգամ արդեն իսկ էկրանավորվել է։ 1971թ.-ին թողարկվել է Ջին Ուալդերի մասնակցությամբ «Վիլի Վոնկա եւ շոկոլադե ֆաբրիկա» մյուզիքը։ 2005թ.-ին տեղի է ունեցել Թիմ Բերթոնի ֆիլմի պրեմիերան։ Ժապավենում գլխավոր դերը կատարել է Ջոնի Դեփը։



© NEWS.am STYLE