Տաղանդներ ենք փնտրում. իր աշխատանքներն է ներկայացնում Լինա Դավթյանը

20:41   16 հոկտեմբերի, 2013

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Աղջիկը, ով անմիջապես արձագանքեց այս խորագրի առաջին նյութին, սովորում է ԵՊՀ-ի ռոմանո-գերմանական ֆակուլտետում: Լինա Դավթյանը 18 տարեկան է:

 

«Ինձ միշտ դուր է եկել դիզայնը, վարսերը երիզող հերակալները՝ նույնպես: Առաջին անգամ ես այն պատրաստեցի իմ ծննդյան օրը, որպեսզի ամբողջացնեմ կերպարս: Միանգամից հասկացա, որ ինձ մոտ այդ շատ լավ է ստացվում: Հետո ընկերուհիներս խնդրեցին, որ իրենց համար էլ պատրաստեմ: Ամեն ինչ այսպես սկսվեց»:

 

Ի դեպ, Լինան նաեւ պատվերներ է ընդունում: Գինը 2.500-ից 6.000 դրամի սահմաններում է:



© NEWS.am STYLE