Արքայազն Հարին հարբած է գնացել հարցազրույցի

19:13   1 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Քեթի Քուրիքն իր «Ճամփորդություն այնտեղ» (Going There) գրքում հիշել է արքայազն Հարիի հետ իր հանդիպումը տարիներ առաջ։ Հեռուստահաղորդավարուհին 2014թ․-ին հարցազրույց է անցկացրել արքայազնի հետ, ինչից հետո Սասեքսի դուքսին հանդիպել է Բրազիլիայում պոլոյի հանդիպման ընթացքում։ Նա զգացել է, որ նրանից ծխախոտի եւ ալկոհոլի հոտ է գալիս։  

Այս տարվա մայիսին «Ես, որին դուք չեք տեսնում» (The Me You Can't See) վավերագրական ֆիլմում, որը Հարին նկարահանել է Օփրա Ուինֆրիի հետ, արքայազնը խոստովանել է, որ ժամանակին հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով չարաշահել է ալկոհոլը։ Սասեքսի դուքսը պատմել էր, որ ծանր էր ապրում մոր՝ արքայադուստր Դիանայի կորուստը եւ փորձում էր ցանկացած միջոցով խլացնել այդ վերքերի ցավը։



© NEWS.am STYLE