Սեռը պարզ չէ. Էմիլի Ռատակովսկին առաջին անգամ ցույց է տվել երեխային (ֆոտո)

10:12   2 հոկտեմբերի, 2021

Այս տարվա մարտի 8-ին Էմիլի Ռատակովսկին եւ Սեբաստիան Բեար-Մաքքլարդն առաջին անգամ ծնող են դարձել՝ առաջնեկին տալով Սիլվեստր Ապոլլո Բեարի անունը: Ընդ որում, նորաթուխ ծնողներն ընդգծել են, որ իրենք չգիտեն երեխայի սեռը, քանի դեռ նա 18 տարեկան չէ եւ չի որոշել․ «Բոլորը ծիծաղում են դրա վրա։ Սակայն ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան այն սեռական օրգանները, որոնցով ծնվել է մեր երեխան. ով է լինելու այդ մարդը։ Որ մարդու համար մենք ծնող կդառնանք։ Ինչպե՞ս նա կփոխի մեր կյանքը: Ինձ դուր է գալիս հնարավորինս քիչ գենդերային կարծրատիպեր պարտադրելու գաղափարը»։

Այնպես որ, քանի դեռ երեխայի սեռը առեղծված է բոլորի համար (ներառյալ ամուսիններին), Էմիլին առաջին անգամ ցուցադրել է երեխայի դեմքը: Նա հրապարակել է նրա լուսանկարը Instagram-ում՝ «Sly» գրությամբ բլուզով։

Աղբյուրը՝ PeopleTalk



© NEWS.am STYLE