Ջասթինն ու Հեյլի Բիբերները շնորհավորել են միմյանց հարսանիքի երկրորդ տարեդարձի առթիվ

13:07   2 հոկտեմբերի, 2021

Ջասթինն ու Հեյլին՝ համաշխարհային շոու բիզնեսի ամենապայծառ զույգերից մեկը, նշում է իրենց շքեղ հարսանիքի երկրորդ տարեդարձը, որը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 30-ին Հարավային Կալիֆոռնիայի Բլաֆթոն քաղաքում։ Երեկ երկուսն էլ հիշել են հիշարժան օրը եւ կրկին հրապարակավ միմյանց սեր են խոստովանել՝ սոցիալական ցանցերում կիսվելով հարսանիքի արխիվային լուսանկարներով:

Շնորհավոր մեր ամուսնության երկու ամյակը, սիրելիս։ Դու գիտես, սիրում եմ քեզ մինչեւ լուսին եւ հետ, - հրապարակումը մակագրել է Ջասթինը։

Հեյլին ավելի հակիրճ է գտնվել՝ իր տեղադրած հրապարակմանը կից գրելով միայն հարսանիքի օրը։ Հեյլիի հրապարակած լուսանկարների շարքում է նաեւ նրա շքեղ հարսանեկան զգեստի լուսանկարը, որը հատուկ նրա համար կարել էր Off White ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Վիրջիլ Աբլոն:

Աղբյուրը՝ Hellomagazine

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE