Կաշվե բոդի, փարթամ բարեմասնություններ․ Ռիհաննան հիշեցրել է, թե աստղերի շարքում ով է գլխավորը

14:12   2 հոկտեմբերի, 2021

Հանրահայտ 33-ամյա երգչուհի Ռիհանան մշտապես առաջ է տանում ներքնազգեստի իր Savage x Fenty ապրանքանիշի հավաքածուի համալրումը։ Աստղը պարբերաբար անկեղծ լուսանկարներ է հրապարակում նոր հավաքածուներից եւ ամեն կերպ շարժում է շոուի նկատմամբ հետաքրքրությունը, որը նա կազմակերպել է հավաքածուն ներկայացնելու համար:

Այս անգամ երգչուհին ցուցադրել է այն հանդերձանքը, որում նա դուրս է եկել հյուրերի մոտ եւ որը երկրպագուները կկարողանան տեսնել վավերագրական հոլովակում: Լուսանկարներում աստղը ներկայացել է մութ սենյակում՝ կրելով սեւ գույնի բոդի, որը համադրել է զանգվածային զարդեր եւ բնական դիմահարդարում։



© NEWS.am STYLE