Համարձակ դեկոլտե․ Նաիրա Մավսիսյանը՝ երեկոյան կերպարում

16:48   2 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով երեկոյան շքեզ կերպարում։ Դերասանուհին կրում է համարձակ դեկոլտեով, սպիտակ գույնի, երեկարափեշ զգեստ։ Նաիրան ընտրել է երեկոյան վարսահարդարում ու ընդգծված շպար։ Հրապարակումը նա չի մակագրել։

Ավելի վաղ դերասանուհին կրում էր բաց երանգի զգեստ, բարձրակրունկներ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին, նախընտրել էր մեղմ շպար։ Հրապարակմանը կից Նաիրան գրել էր․ «Երբ նա քեզ ֆիքսում է իր աչքերով եւ դու դառնում ես կատարյալ»։



© NEWS.am STYLE