TikTok-ի աստղ Բելլա Պորչը կրկին համագործակցել է հայազգի զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետ (ֆոտո)

14:31   2 հոկտեմբերի, 2021

TikTok-ից հայտնի ու դեռահասների շրջանում մեծ պահանջարկ վայելող Բելլա Պորչը հերթական անգամ համագործակցել է ամերիկահայ դիզայներ Մարիաննա Հարությունյանի հետ:

Դիզայները Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում Բելլան իր հեղինակած վզնոցով է:

Սա Մարիանայի եւ Բելլայի երկրորդ համագործակցությունն է: Առաջինը կայացել էր օգոստոսին. Բելլան MARVEL ստուդիայի «Շան-Չին եւ տասը մատանիների լեգենդը» ֆիլմի պրեմիերային ներկայացել էր հայուհու հեղինակած մեկ այլ վզնոցով:

Մարիաննա Հարությունյանը հայտնի է մի շարք աստղերի հետ համագործակցություններով, որոնց շարքում են Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Լեդի Գագան եւ այլք:

Լուսանկարները՝ Getty Images, ԲԵլլա Պորչի եւ Մարիաննա Հարությունյանի ինստագրամյան էջերից



© NEWS.am STYLE