«Երանի բոլորս միշտ առողջ լինենք եւ կարողանանք մաքսիմալ գնահատել էս սիրուն կյանքը»․ Հասմիկ Խոջյան

19:38   2 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերին կցի երիտասարդ դերասանուհին գրել է․ «Կներեք, ես կորել էի։ Երանի բոլորս միշտ առողջ լինենք եւ կարողանանք մաքսիմալ գնահատել էս սիրուն կյանքը»։

 «Ես պատկանում եմ էն տեսակ մարդկանց թվին, ովքեր լիարժեք են բոլոր իրավիճակներում, այսինքն՝ երբեք հարսանիք չեմ գնում ջինսով, խանութ չեմ գնում «տան հագուստով»  և զբոսնելու չեմ գնում երեկոյան երկար «պոչիկով» հագուստով։ Միշտ եմ այսպիսին եղել՝ տեսակ է։ 

Փոքր ժամանակ տնից դուրս չէի գա, մինչև չսանրվեր խուճուճ մազերս (դե պատկերացրեք, թե ինչ ցավոտ էր)։ Ժամերով կարող էի նստել, որ Մամաս մազերս սարքեր ու հենց ցավեցնում էր, հիշում էի, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Բայց հիմա այդպես չեմ մտածում։ Կարծում եմ, որ գեղեցկությունը վայելել է պահանջում։ Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»,- ավելի վաղ գրել էր նա։



© NEWS.am STYLE