20:37 2 հոկտեմբերի, 2021Պարուհի VARDA-ն նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։
Իր Instagram-ում հրապարակած կադրում պարուհին կրում է սեւ գույնի, կաշվե պիջակ զգեստ, ինչը համադրել է ոճային զուգագուլպաների հետ։ VARDA-յի մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից հայտնի պարուհին պատմել է իր երազանքի մասին։ Այն է՝ սթենդափեր դառնալը։ Նա նշել է, որ քայլ է արել իր երազանքին ընդառաջ։

«Գործերի շրջապտույտը չի ավարտվում, ուստի դժվար է դուրս գալ աշխատանքային առօրյայից, բայց ես որոշեցի գնալ ստենդափ-դպրոց։ Մինչեւ երեկ ես չգիտեի, որ կա նման դպրոց, իսկ այսօր արդեն վճարել եմ դասընթացի համար», - գրել է նա՝ հավելելով․ «Հումորի զգացումն այնքան սեքսուալ է) դուք չե՞ք կարծում այդպես»։