«Կարոտել եմ քեզ»․ Դիանա Տոնոյանի գրառումը՝ նվիրված Բեն Ավետիսյանին

21:46   2 հոկտեմբերի, 2021

Դերասան Բեն Ավետիսյանի կինը՝ դիմահարդար Դիանա Տոնոյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում ամուսնական զույգը ջերմ գրկախառնված է։ Հրապարակմանը կից Դիանա գրել է․ «Կարոտել եմ քեզ», ապա նշել է ամուսնու՝ Բեն Ավետիսյանի օգտահաշիվը։ Մեկնաբանություններում Բենն ի պատասխան կնոջ գրառմանը գրել է, որ նա նույնպես կարոտում է։

Նշենք, որ օրեր առաջ տեղադրված կադրերում Դիանան կրում էր սեւ բլուզ։ նա մեղմ, բայց ընդգծված շպարով էր, ալիքավոր հարդարված մազերն արձակված էին։ Հրապարակմանը կից դիմահարդարը խոստովանել էր, որ կարոտել է հետեւորդներին, իսկ վերջիններս բազմաթիվ հարցեր էին ուղղել նրա։



© NEWS.am STYLE