Կրիր շագանակագույն սեւի փոխարեն. ինչ պետք է իմանալ աշնան ամենանորաձեւ գույնի մասին (ֆոտո)

17:09   3 հոկտեմբերի, 2021

Այս սեզոնին շագանակագույնը նոր սեւն է։ Շատերի համար անսպասելի կերպով շագանակագույնը ետ պլան է մղել սեւ գույնին։ Նորաձեւության սիրահարներն այն օգտագործում են, որպես որպես հիմք՝ համադրելով կոնտրաստային դետալներով։ Շագանակագույնը պրակտիկ եւ ունիվերսալ գույն է, չափավոր զուսպ, էլեգանտ եւ շատ ճկուն։

Ինչ վերաբերում է երանգներին, ապա դրանք շատ են: Այս սեզոնին դիզայներներն առաջարկում են երանգների լայն ընտրանի․ փափուկ եւ մեղմ կակաոյից մինչեւ հագեցած շոկոլադ։ Նրանք, ովքեր նախընտրում են ավելի վառ գույն, մենք խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել կծու դարչնագույնին եւ զգեստապահարանում վաղուց արդեն դասական դարձած, բազային կարամելին։ Ավելի հանգիստ եւ էլեգանտ տեսք կունենան սուրճի եւ ընկույզի երանգները: Կերպարը տեսողականորեն ավելի թանկ կդարձնի ազնիվ շոկոլադը. խորը հագեցած գույնը կբարդացնի քո կերպարը եւ դրան կտա նրբագեղություն:

Դարչին

Շոկոլադ

Կակաո

Կարամել

Մուգ շագանակագույն

Սուրճի երանգ

Բաց շագանակագույն

 

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ GettyImages/Instagram



© NEWS.am STYLE