Քայլի Ջենների տուն է մտել հանցագործ․ նա փորձել է հրկիզել պայթուցիկը

10:14   3 հոկտեմբերի, 2021

Արեւմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ երկրորդ երեխայի ծնունդին սպասող Քայլի Ջենների տան տարածք է մտել չարագործը․ նա փորձել է հրկիզել պայթուցիկ միջոցը:

Սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսում աստղի առանձնատուն է մտել մի տղամարդ։  Նա բարձրացել է ցանկապատով եւ հրկիզել պայթուցիկ։ TMZ պարբերականը հայտնում է, որ Քայլին այդ պահին տանը չի եղել։

Չարագործը վնասել է աստղի ունեցվածքը, դեռեւս վնասի գումարը գնահատվում է 1200 դոլար։ Ինչպես հայտնում են պարբերականի աղբյուրները, միջադեպից քիչ առաջ տղամարդը թիկնապահներից պահանջել է աստղի հետ հանդիպում, սակայն վերջիններս նրան մերժել են։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերադարձել է հրատեխնիկայով լի մի ամբողջ ճամպրուկով։

Տղամարդը մտադիր է եղել ներխուժել տուն եւ, ըստ ամենայնի, ցանկացել է «հրկիզել նաեւ առանձնատունը»։ Այնուամենայնիվ, իրավապահ մարմինները ներկայացել են ժամանակին, ձերբակալել իրավախախում կատարած անձին եւ պատասխանատվության ենթարկել վանդալիզմի համար։



© NEWS.am STYLE