Դերասան Դենիել Քրեյգն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

16:12   3 հոկտեմբերի, 2021

Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգն աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»՝ «Մահանալու ժամանակը չէ» ամերիկյան պրեմիերային ընդառաջ, որը վերջինն է բոնդիանայի շրջանակում նկարահանված Քրեյգի մասնակցությամբ, հաղորդում է Variety ամսագիրը:

Արարողությունը նշանակված է հոկտեմբերի 6-ին։ Լոս Անջելեսի «Փառքի ծառուղում» Քրեյգը  2704-րդ աստղն է ունենալու։ Բացի այդ, դա կլինի Հոլիվուդի պատմության մեջ չորրորդ աստղը Ջեյմս Բոնդի դերի համար, մինչ այդ «տարբերության նշան» են ստացել Դեւիդ Նիվենը, Ռոջեր Մուրը, Փիրս Բրոսնանը եւ Բարրի Նելսոնը:

«Դենիել Քրեյգը բրիտանական մշակույթի խորհրդանիշն է, ինչպես Ջեյմս Բոնդը, ում նա խաղացել է 007 գործակալի հինգ ֆիլմերում: Մենք շատ ուրախ ենք Փառքի ծառուղում տեղադրել իր աստղը մեկ այլ հայտնի դերասանի՝ Ռոջեր Մուրի կողքին, ով նույնպես հանդես է եկել Ջեյմս Բոնդի դերում։ Երկրպագուները կհիանան, երբ կտեսնեն, որ իրենց աստղերը հաջողությամբ գտնվում են Հոլիվուդի 7007 բուլվարում», — պատմել է Հոլիվուդի Փառքի ծառուղու պրոդյուսեր Անա Մարտինեսը։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE