«Եթե սիրվել՝ միայն մեկից եւ մեկ անգամ»․ Սարգիս Գրիգորյանը կնոջ հետ սիրառատ կադրեր  է հրապարակել

12:41   3 հոկտեմբերի, 2021

Դերասան, հանդիսավար, ռեժիսոր Սարգիս Գրիգորյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում երկու դուստրերի ծնողները ջերմ գրկախառնված են։ «Եթե սիրվել՝ միայն մեկից եւ մեկ անգամ», - հրապարակմանը կից գրել է դերասանը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Սարգիսը պատկերված էր դուստրերի հետ։ Դերասանը կնոջ ու նրանց հետ վերջերս բնակության է տեղափոխվել ԱՄՆ։ «Ժպտացեք, ու ես կժպտամ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր Սարգիս Գրիգորյանը։



© NEWS.am STYLE