«...եւ մեզ մնաց ծուխը.. ոչ թե այրված ծաղիկների կամ ծխախոտի, այլ պատերազմների ու խնկի...»․ Իրինա Այվազյան

15:39   3 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ հանդերձանք։ Նրա մազերը հավաքված են, նուրբ, բայց ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից նա գրել է․ «...եւ մեզ մնաց ծուխը.. ոչ թե այրված ծաղիկների կամ ծխախոտի, այլ պատերազմների ու խնկի...»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ տաբատ էր կրում, փայլում տոպ, որոնք համադրել էր սպիտակ պիջակի հետ։ Իրինան պարզ սանրվածք էր ընտրել, բնական դիմահարդարմամբ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել Իրինային․ «Փայլում ես, տիկնիկ», «սիրուն հայուհի»։



© NEWS.am STYLE