Նուրբ շպար, վառ գույնի հագուստ․ Արփի Գաբրիելյանի հրապուրիչ կերպարը

16:42   3 հոկտեմբերի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հրապուրիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արփին կրում է վառ վարդագույն պիջակ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, քնքուշ շպարով է։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումը Արփին չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արփին շորտ էր կրում, տոպ, բաց գույնի վերնաշապիկ։ Երգիչ Միհրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերը, արեւային ակնոց էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր սպորտային կոշիկը։ «Արա այն, ինչ քեզ ստիպում է ազատ զգալ»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE