23:09 3 հոկտեմբերի, 2021«Տատու» խմբի նախկին մենակատար Լենա Կատինան հայտարարել է լեգենդար փոփ դուետի երկրորդ մասնակից Յուլյա Վոլկովայի հետ ստեղծագործական վերամիավորման մասին: Այս մասին Կատինան պատմել է Instagram-ի իր էջում։
««Տատու»-ի պաշտոնական տրիբյուտը․ 2022 թվականի գարուն, որտեղ մենք մասնակցելու ենք Յուլյայի հետ», — նշել է երգչուհին ՝ պատասխանելով բաժանորդների հարցերին:
Նա նաեւ պատմել է, որ երկրպագուները սիրելի երգչուհիներին միասին կտեսնեն էկրանին. մոտ ժամանակներս սերիալ կթողարկվի Կատինայի եւ Վոլկովայի մասնակցությամբ: Թե որ ծառայությամբ այն կթողարկվի, դեռեւս չի հաղորդվում:
«Տատու» խումբը ստեղծվել է 1999 թվականին պրոդյուսեր Իվան Շապովալովի եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Վոյտինսկու կողմից։ Ժամանակի ընթացքում այն դարձել է ամենահաջողված ռուսական նախագիծը։
Աղբյուրը՝ Gazeta.ru