«Երբեմն քարանում ես ցավից, սթրեսից, խուճապից, բայց հասկանում ես՝ սա է կյանքի օրենքը»․ Լուսինե Թովմասյան

18:51   3 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է աշնանային հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն կրում է սպիտակ վերնաշապիկ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լուսինեն գրել է․ «Երբեմն քարանում ես ցավից, սթրեսից, խուճապից, բայց հասկանում ես, որ սա է կյանքի օրենքը: Ընդունում ես և շարունակում ես ապրել, այլապես շատ դժվար է լինելու հենց քեզ համար»:

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել էր փոքրիկին ու գրել․ «Իմ փոքրիկ, բայց շատ մտերիմ եւ հավատարիմ ընկերը՝ Արիանան»։ Լուսինեն ոճային կերպար էր ընտրել․ նա մուգ գույնի ջինե տաբատ էր ընտրել, այն համադրել վառ շապիկի ու բարձրակրունկների հետ։



© NEWS.am STYLE