Համարձակ դեկոլտե, ջինսե տաբատ․ Լիլուն՝ գրավիչ կերպարում

21:37   3 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլուն կերպարանք է ընդունել համարձակ դեկոլտեով, ուսերը բաց, սեւ գույնի բլուզով, ջինսե տաբատով։ Նրա գեղեցիկ հարդարված մազերը կիսով չափ հավաքված են, ընդգծված շպարով է։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ուաքսեսուարները։ Հրապարակմանը կից երգչուհին դիմել է երկրպագուներին՝ հետաքրքրվելով, թե որ երկրներից եւ քաղաքներից են նրա հետեւում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն պատկերված էր որդու հետ։ «Մեկի խելքն իրենը չի նկարվելու համար, մյուսն էլ ատում է նկարվելը։ Մի խոսքով՝ մի կերպ նկարված մայր ու տղա։ Մի օր էս նկարվելու համար հասնելու ենք կիսաբաց, ես գիտեմ»,- մեկնաբանություններում կատակել էր երգչուհին։



© NEWS.am STYLE